Search
Close this search box.

«Հայկական խաչմերուկը» վերաձևակերպել ենք. Ինչ է հայտնում Նիկոլ Փաշինյանը

Մեր հանրության համար բացի ռեբրենդինգից, ոչ մի նոր բան չկա «խաղաղության խաչմերուկ» արտահայտության մեջ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ է հասկանում «Խաղաղության խաչմերուկ» ասելով եւ Հայաստանն ինչ քայլեր ունի անելու այս ուղղությամբ:

«Կարեւոր էր եվրոպական ամբիոնից որոշ պարզաբանումներ անել, որի մասին այս ամբիոնից ես խոսել եմ: Հենց հիմա մենք հրատարակության ենք ուղարկել մի բրոշյուր, որը կոչվում է «Խաղաղության խաչմերուկ», որտեղ ներկայացված են մեր պատկերացումները տարածաշրջանային կոմունիկացիաների բացման եւ խաղաղության խաչմերուկի հայեցակարգի մասին: Այդ նյութը կկիսենք բոլոր ցանկացողների հետ: Այդ նյութի վերաբերյալ նաեւ կարծում եմ՝ կարճ հոլովակ կլինի, որպեսզի այն շփոթը, որի մասին այստռեղ խոսել եմ՝ կապված «միջանցք» եզրաբանության հետ, որը աշխարհի այլ հատվածներում այլ իմաստ ու այլ նշանակություն ունի, մեր հատվածում՝ մի փոքր այլ: Մենք այդ նյութի մեջ ներկայացնում ենք հնարավոր երթուղիները, առաջարկները եւ դա մենք ընկալում ենք որպես տարածաշրջանային նախագիծ: Պատրաստվում ենք այդ նախագիծն ուղարկել նաեւ միջազգային մի շարք գործընկերների՝ ակնկալելով դրանց արձագանք»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ փորձ են արել բոլոր ատրիբուտներով օժտել «խաղաղության խաչմերուկ» նախագիծը. «Այդ նախագիծն արդեն ունի տարբերանշան, որոշակի բրենդինք: Սա արվում է նրա համար, որ հանրությանը հնարավորինս հասանելի լինի: Այսօր երեկոյան արդեն տպագիր նյութը պատրաստ կլինի: Ես հիմա կհրահանգեմ, որ եթե մինչեւ նիստի ավարտը պատրաստ լինի, բերեն խորհրդարան եւ առիթ կունենամ դա ձեզ հետ կիսելու»,- ասաց վարչապետը: