Search
Close this search box.

Հռոմի պապը շքանշան է շնորհել Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին է հանձնվել Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից շնորհված շքանշանը, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

«Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Գերաշնորհ Արքեպիսկոպոս Ժոզե Ավելինո Բետանկուրին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև կապերի ամրապնդմանը նպաստելու համար Արքեպիսկոպոս Բետանկուրը վարչապետ Փաշինյանին է հանձնել Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից շնորհված` Սուրբ Աթոռի բարձրագույն պարգևներից` Պիոս 9-րդ պապի Ասպետական Մեծ Խաչ շքանշանը»,- ասված է հաղորդագրությունում։