Search
Close this search box.

ՌԴ ԱԳՆ. Հայաստանը նախկինի պես աջակցում է Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսություն հիմնելու ծրագրերին

Հայաստանը նախկինի պես աջակցում է Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն հիմնելու ծրագրերին, չնայած հարաբերությունների լարվածությանը, նշել է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական բաժնի ղեկավար Ալեքսեյ Կլիմովը։

«Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության ստեղծման ծրագրերը ոչ մի փոփոխության չեն ենթարկվել։ Հայկական կողմի համաձայնությունը մնում է ուժի մեջ»,- հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Կլիմովը խոստացել է, որ գերատեսչության աշխատանքի մեկնարկի ժամկետների մասին լրացուցիչ կտեղեկացվի։