Search
Close this search box.

Հույս ունեմ՝ Կուտրոնեն իր համար գեղեցիկ աղջիկ կգտնի և նրա հետ սիրով կզբաղվի. Գատուզո

«Միլան»-ի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն խոսել է թիմի 20-ամյա հարձակվող Պատրիկ Կուտրոնեի մասին:

«Նա դեռ երիտասարդ է: Պետք չէ նրա վրա մեծ ճնշում գործադրել: Պատրիկը պետք է շատ աշխատի խաղադաշտում, իսկ թուլանա դրանից դուրս: Հույս ունեմ՝ Կուտրոնեն իր համար գեղեցիկ աղջիկ կգտնի և նրա հետ սիրով կզբաղվի»,- իտալացու խոսքերն է մեջբերում Football Itala-ն:

Ընթացիկ մրցաշրջանում Կուտրոնեն «ռոսոներիներ»-ի կազմում դարձել է 13 գոլի հեղինակ: