Search
Close this search box.

Հայտարարվել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր կմասնակցեն «Չելսի»-ի դեմ չեմպիոնների Լիգայի եզրափակիչ1/8 հանդիպմանը

Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հայտարարել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր կմեկնեն Լոնդոն՝ մասնակցելու «Չելսի»-ի դեմ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի հանդիպմանը:

«Կապտանռնագույններ»-ի հայտացուցակից բացակայում են Նելսոն Սեմեդուն և Ֆիլիպե Կոուտինյոն: Վերջինն իրավունք չունի խաղալ Չեմպիոնների Լիգայում, քանի որ ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլ»-ի կազմում արդեն հանդես է եկել եվրոպական ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարում:

Հիշեցնենք, որ «Չելսի» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա փետրվարի 20-ին՝ Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում (23:45 ԵԺ):