Search
Close this search box.

Լոռիում մոտ 20 տոննա ցորենով բեռնված բեռնատարը կողաշրջվել է

Փետրվարի 17-ին, ժամը 23:14-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին՝ Ագարակ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «DAF» մակնիշի 77 AA 977 պետհամարանիշով բեռնատարը (բեռնված մոտ 20 տոննա ցորենով) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Փրկարարները բեռնատարի վարորդ՝ 1976թ. ծնված Գ. Ս-ին մոտեցրել են շտապօգնության մեքենային, վերջինը հոսպիտալացվել է Ստեփանավան քաղաքի ԲԿ, ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:

Լուսանկարները՝ Shamshyan.com-ի