Search
Close this search box.

Սերգեյ Լավրովը Էրդողանի մամլո խոսնակի դերում. Գագիկ Համբարյան

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Euronews-ին հարցազրույց է տվել և անդրադարձել է Թուրքիայի կողմից 2018 թ-ի հունվարի 20-ից Սիրիայում իրականացվող “Ձիթենու ճյուղ” կոչված հակաահաբեկչական օպերացիային և բացահայտ պաշտպանել է Ռեջեփ Էրդողանի ագրեսիան Սիրիայի դեմ…Ըստ Լավրովի`Սիրիայի վրա թուրքերի հարձակման միակ մեղավորը ԱՄՆ-ն է…
“Ամբողջ այս պատմությունը ևս մեկ անգամ ապացուցում է ԱՄՆ կողմից վարվող քաղաքականության կարճատեսությունը,նույնիսկ,ինչպես կարող եք հասկացեք՝չարամտությունը…Սիրիայում իրենց գործողությունների հենց սկզբից ամերիկացիները խաղադրույքը դրեցին քրդերի վրա և անտեսեցին Թուրքիայի դժգոհությունը…Թուրքերը միշտ հայտարարել են,որ կխոչընդոտեն քրդերի փորձերն իրենց վերահսկողության տակ վերցնել Թուրքիայի և Սիրիայի սահմանը…Թուրքերը միշտ ընդգծված հայտարարել են,որ քրդական խմբավորումները ահաբեկչական կազմակերպություններ են…”Քրդական հարց”-ի հետ ամերիկացիների խաղը շատ վտանգավոր է և կարող է մեծ տհաճություններ պատճառել այն երկրներին,որտեղ բնակվում են քրդերը…”,-հայտարարել է ՌԴ արտգործնախարարը…
Ամերիկացիների նկատմամբ ատելությունը հանգեցրել է նրան,որ ՌԴ արտգործնախարար Ս.Լավրովը Վաշինգտոնի սիրիական քաղաքականությունը քննադատելիս տարրականորեն վերածվել է Թուրքիայի բռնապետ Էրդողանի մամլո խոսնակի…Նույնիսկ Էրդողանը չէր կարող իրեն պաշտպանելու համար այսպիսի ելույթ ունենալ,ինչպես դա արեց ՌԴ ԱԳՆ ղեկավարը…
ՌԴ արտգործնախարար Լավրովը հիշողության հետ մեծ խնդիրներ ունի և շատ շուտ է մոռացել,թե ինչպես ամերիկացիների կողմից հովանավորվող սիրիացի քրդերը իրենց առաջին արտասահմանյան ներկայացուցչությունը բացեցին ոչ թե Վաշինգտոնում,Լոնդոնում կամ Հռոմում,այլ,ոչ վաղ անցյալում,Մոսկվայում…2016 թ-ի փետրվարի 10-ին մեծ շուքով և բազմաթիվ ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ ՌԴ մայրաքաղաքում բացվեց,հիմա արդեն Լավրովի կողմից ահաբեկչական կազմակերպություն համարվող YPG-ի և PYD-ի համատեղ դեսպանությունը,որը ռուսաստանցի որոշ պաշտոնյաներ անվանել էին “Քրդստանի ոչ պաշտոնական դեսպանությունը Մոսկվայում”…Պարզվում է,ըստ Լավրովի,հիմա Մոսկվայում գործող այդ ներկայացուցչությունը պաշտպանում է ահաբեկիչներին, որի մասին միայն նոր է բարձրաձայնում ՌԴ ԱԳՆ ղեկավարը…Թե՞ այդ ժամանակ Մոսկվային դա ձեռնտու էր,քանի որ ՆԱՏՕ-ի թիկունքում պատսպարված Անկարային Մոսկվան չկարողացավ պատժել 2015 թ-ի նոյեմբերի 24-ին Սիրիայի օդային տարածքում խոցված ռոսական ռազմական ինքնաթիռի համար…Կամ եթե YPG-ը և PYD-ն ահաբեկչական կազմակերպություններ են,ապա ինչպես բացատրել,որ մինչև ս.թ-ի հունվարի 20-ը Աֆրինում գտնվող ռուսաստանցի զինվորականները համագործակցում էին նրանց հետ և դուրս բերվեցին Աֆրինի քրդաբնակ անկլավից Մոսկվայում ՌԴ և Թուրքիայի բանակների գլխավոր շտաբների պետերի հանդիպումից անմիջապես հետո,որից հետո ժամեր անց Թուրքիան սկսեց “Ձիթենու ճյուղ” ռազմական օպերացիան Սիրիայում…
Հետաքրքիր է նաև իմանալ,թե հիմա Մոսկվան Սիրիայում ու՞մ է պաշտպանում,եթե այսպես ջանադրաբար քննադատում է Վաշինգտոնին…Պաշտոնական մակարդակով ՌԴ-ն Սիրիայում պաշտպանում է սիրիական օրինական կառավարությանը՝ Ասադի գլխավորությամբ…Վերջին շրջանում ռուսները մեծ հաճույքով համագործակցում են բոլորի հետ՝քրդերի,որոնց խմբավորումներին հիմա ահաբեկչական կազմակերպություն են անվանում,թուրքերի,որոնց կազմակերպություններին նախկինում էին ահաբեկչական անվանում և բերում ապացույցներ,սակայն հիմա մեծ հաճույքով համագործակցում են նրանց հետ և այլն… ՌԴ ներկայիս ղեկավարությունը դասեր չի քաղում Ռուսաստանի պատմությունից… Մոսկվայում չեն հասկանում,որ “բոլորի հետ լավ լինելու և բոլորին իրենց շահերի համար օգտագործելու” արտաքին քաղաքականությունը ռուսների մոտ չի ստացվում…Մոսկվան չունի ոչ հմտություններ այդ քաղաքականությունն առաջ տանելու համար,ոչ էլ ,ամենակարևորը՝ ֆինանսներ… Մոսկվայի այսպիսի երկերես արտաքին քաղաքականությունը վերջում վանում է նրանից և՛ գործընկերներին,և՛ հակառակորդներին…Արդյունքում,ռուսները բոլորին մեղադրում են “դավաճանության” և “անշնորհակալության” մեջ… Չեմ զարմանա,եթե որոշ ժամանակ հետո ռուս-թուրքական տանդեմի արդյունքում ռուսաստանյան ԶԼՄ-ներում Ասադին անվանեն ահաբեկիչ ու մարդասպան և միևնույն ժամանակ պայքարեն “անդրօվկիանոսյան չարիքի”՝ԱՄՆ-ի դեմ…
Ի վերջո,ինչպես շատ դեպքերում պատահել է,Անկարան կրկին կհայտնվի Վաշինգտոնի գրկում,իսկ Մոսկվան էլ կամրապնդի իր վատ՝ բարեկամներին և գործընկերներին “քցող”-ի համբավը…
Հ.Գ.Մոսկվայի գարնանային այս “թրքասրացումը” բավական մեծ վտանգներ է պարունակում նաև Հայաստանի համար…

Գագիկ Համբարյան