Search
Close this search box.

«Ի՞նչ աստիճանի հուսալքված և անտեսված պետք է լիներ այդ երիտասարդ մայրը, որ անգամ չխնայեր իր երեխային». Եղիշե Պետրոսյան

Եղիշե Պոտրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Անտանելի ցավ է… ի՞նչ աստիճանի հուսալքված և անտեսված պետք է լիներ այդ երիտասարդ մայրը, որ անգամ չխնայեր իր երեխային: Որքան անտարբեր ենք դարձել մեկս մյուսի դարդ ու ցավի նկատմամբ: Թվում է,թե էլ գահավիժելու տեղ չկա, բայց ամեն օրը նոր անակնկալ է մատուցում:

«…երբեմն բերում են շատ վատ պահված, կարելի է ասել համարյա թե սովի մատնված երեխաներ՝ ծայրահեղ ծանր վիճակում: Որոշ դեպքերում էլ չի հաջողվում նրանց փրկել: Դա միայն եւ միայն թերսնուցման ու ոչ ադեկվատ խնամքի հետեւանք է»- հատված Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի հարցազրույցից:

Այս Բաժնից