Search
Close this search box.

Ինչ է հայտարարում Տիգրան Ավինյանը

Դրսի որոշ կենտրոնների նպատակը այս ֆոնին Հայաստանում հեղաշրջում անելն է. բռնի հեղաշրջման փորձերը շատ կոշտ ձեւով կասեցվելու են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունները, որի հետեւանքով զոհվում են խաղաղ բնակիչներ, այդ թվում երեխաներ, նպատակ է հետապնդում ամբողջապես հայաթափելու Արցախը: Հաջորդիվ պլանավորվում է Հայաստանին պատերազմի մեջ ներքաշել եւ հարձակվել մեր սուվերեն տարածքի վրա։

Դրսի որոշ կենտրոնների նպատակը այս ֆոնին Հայաստանում հեղաշրջում անելն ու Հայաստանի ինքնիշխանությունը վերացնելն է:

Անչափ կարեւոր է պահպանել մտքի զգոնությունը եւ սթափությունը։ Հայաստանի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունն անսակարկելի են մեզ համար եւ ռազմաճակատում լարմանը զուգահեռ իրականացվող բռնի հեղաշրջման փորձերը շատ կոշտ ձեւով կասեցվելու են։

Աստված մեզ բոլորիս պահապան»,- գրել է Ավինյանը: