Search
Close this search box.

ԵԽ-ն կոչ է արել ԵՄ խորհրդին քննարկել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը

ԵԽ պատգամավորները կոչ են արել ԵՄ անդամ երկրներին դիտարկել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների համար Ադրբեջանի իշխանությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը։ Այս մասին ասված է ԵԽ հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք խստագույնս դատապարտում ենք այսօրվա նախապես ծրագրված և չարդարացված հարձակումը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա։ Շարունակվող հարձակման անհապաղ դադարեցման բացակայության դեպքում մենք կոչ ենք անում ԵՄ խորհրդին հիմնովին վերանայել հարաբերությունները Ադրբեջանի հետ և քննարկել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը»,-ասված է հաղորդագրության մեջ։