Search
Close this search box.

Կրակոցներ Երևանի կենտրոնում գտնվող կարաոկե ակումբում. 28-ամյա զինված երիտասարդը վնասազերծվել է

Փետրվարի 16-ին, ժամը 2.30-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Խանջյան փողոցի 31 հասցեում գտնվող կարաոկե ակումբի մոտից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1992 թ. ծնված Եղիշե Խ.-ին և ներկայացրել ևս երկու անձի, տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։

Նրանցից մեկը հայտնել է, որ Եղիշե Խ.-ն ակումբում ոչ սթափ վիճակում, առանց որևէ պատճառի, իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և խաթարելով ակումբի բնականոն աշխատանքը:

Եղիշե Խ.-ի խուզարկությամբ հայտնաբերվել է օդաճնշիչ ատրճանակ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է քննություն: