Search
Close this search box.

Միքայել Միքայելյանը օլիմպիական խաղերն ավարտեց 83-րդ տեղում

արավային Կորեայի Փհենչհան քաղաքում ընթացող 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում այսօր ելույթներն ավարտեց մեր դահուկորդ Միքայել Միքայելյանը:

Ազատ ոճ 15 կմ դահուկավազքում մեր մարզիկը այդ մրցատարածությունն անցավ 39:01.4 րոպեում եւ 115 մասնակիցների մեջ զբաղեցրեց 83-րդ տեղը: Այդպիսով,  Միքայել Միքայելյանին չհաջողվեց բարելավել սպրինտում ցույց տված իր արդյունքը՝ 72-րդ հորիզոնական:

Այս մրցաձևում օլիմպիական չեմպիոն դարձավ շվեյցարացի հեծանվորդ Դարիո Կոլոնան, որը 18 վայրկյանով առաջ անցավ նորվեգացի Սիմեն Հաստադ Կրուգերից: