Search
Close this search box.

77 մարդու կյանք խլած ահաբեկիչության հեղինակը առաջին անգամ զղջում է

77 մարդու կյանք խլած երկու ահաբեկչությունների հեղինակ նորվեգացի Անդերս Բրեյվիկն առաջին անգամ հայտարարել է, որ զղջում է կատարած քայլի համար, գրում է Verdens Gang-ը:

Բրեյվիկը նամակ է գրել բանտի ղեկավարությանը և հայտնել, որ հրաժարվել է ազգայնական գաղափարներից և ամեն ինչ կաներ, որպեսզի 7 տարի առաջ տեղի ունեցած դեպքերը չլինեին:

Դատաբժիշկները, սական, վստահ են, որ պետք չէ հավատալ ահաբեկչի խոսքերին, քանի որ վերջինս այդկերպ ուղղակի ցանկանում է մեղմացնել պատիժը:

Տարիներ առաջ իր նկատմամբ դատի ժամանակ նորվեգացին հայտարարել էր, որ կցանկանար ավելի շատ մարդ սպաներ, իսկ անցած տարի հունվարին նշել էր, որ բանտի կյանքն իրեն ավելի ծայրահեղական է դարձրել:

Այս Բաժնից