Search
Close this search box.

Ամեն դեպքում՝ կնանիքին չէր կարելի ծեծել. Ս. Սարոյանը՝ քաղաքապետարանի ծեծկռտուքի մասին

ԱԺ հանրապետական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը, անդրադառնալով Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքին, նշել է, որ երևույթը շատ վատ էր և մարդիկ արջի ծառայություն մատուցեցին:

Դիտարկմանը, թե Տարոն Մարգարյանն նշեց՝ «դեմն առեք», Ս. Սարոյանը պատասխանեց. «Դեմն առնել, չի նշանակում, որ ասեց՝ քելեք, տփեք կնանիքին: Երևի մտածեցին, որ քիմիական է, ոչ մեկը չէր պատկերացնում, թե ինչ ա, ինչ չի: Էդ հագածը, կապածը, երևույթը սիրուն չէր: Բայց ամեն դեպքում՝ կնանիքին չէր կարելի ծեծել»,-նշեց Ս. Սարոյանը՝ հավելելով, որ Տարոն Մարգարյանը լուրջ ղեկավար է. «Ինքը սաղ կնայի, կվերլուծի, կտենան»:

ArmLife.am