Search
Close this search box.

Արսեն Վենգերը մեկնաբանել է Մխիթարյանի խաղը

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի` շվեդական «Էստերսունդի» հետ անցկացրած խաղը, որում իր սաները 3:0 հաշվով հաղթանակ են տարել:

Ֆրանսիացի մասնագետը խոսել է նաև թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ցուցադրած խաղի մասին.

«Նա շատ մեծ ծավալի աշխատանք կատարեց դաշտում, կարծում եմ` լավ խաղ էր Մխիթարյանի կատարմամբ:

Նա աստիճանաբար հարմարվում է թիմին: Լավ խաղ անցկացրեց»,- Վենգերի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը:

Հիշեցնենք` «Էստերսունդի» հետ խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ` Մխիթարյանն «Արսենալի» կազմում արդեն իր 5-րդ գոլային փոխանցումն է կատարել` «զինագործների» կազմում:

Այս Բաժնից