Search
Close this search box.

Մխիթարյանը հավակնում է դառնալ Էստերսունդի հետ խաղի լավագույն ֆուտբոլիստն Արսենալի կազմում

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» Շվեդիայում մրցել է «Էստերսունդի» հետ և 3:0 հաշվով հաղթանակ է տարել:

Հանդիպումից հետո «զինագործների» մամուլի քարտուղարությունը հարցում է սկսել ակումբի պաշտոնական կայքում` երկրպագուներին առաջարկելով որոշել «Արսենալի» լավագույն ֆուտբոլիստին երեկվա խաղում:

«Արսենալի» առաջադրած երեք թեկնածուների մեջ է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը գոլային փոխանցման հեղինակ է դարձել, ինչպես նաև նպաստել «Էստերսունդի» ֆուտբոլիստի ինքնագոլին:

Բացի Մխիթարյանից, լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են Նաչո Մոնրեալը, որը բացել է երեկվա խաղի հաշիվը, ինչպես նաև Մեսութ Օզիլը, որն էլ հենց ձևակերպել է հանդիպման վերջնահաշիվը Մխիթարյանի փոխանցումից հետո:

Հարցման առաջատարը Հենրիխ Մխիթարյանն է, որը ստացել է ձայների 60%-ը: Մոտակա հետապնդող Մեսութ Օզիլի օգտին քվեարկել է երկրպագուների 24%-ը: Հարցումը շարունակվում է, իսկ քվեարկել կարող եք այստեղ:

Հիշեցնենք, որ «Արսենալը» «Էստերսունդին» խաղը ավարտվեց 0:3

Գոլերը` Նաչո (13), Պապայանոպուլոս (24, ինքնագոլ), Օզիլ (58)

Այս Բաժնից