Search
Close this search box.

Ամերիկյան դեսպանատան մոտակայքում 3հա խոտ է այրվել

Փետրվարի 15-16-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու մոտակայքում՝ մոտ 500 քմ, Ամերիկյան դեսպանատան մոտակայքում՝ Դալմայի այգիներում՝ մոտ 3 հա, Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի հարակից անտառի մոտակայքում՝ մոտ 0.5 հա խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: