Search
Close this search box.

Դատախազությունն այսօր պատիժ կպահանջի «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյի համար

Դատաքննությունն ավարտվել է։ Դատարանը մերժել է պաշտպանական կողմի միջնորդությունը՝ գործը դատախազություն վերադարձնելու մասին։ Այս մասին հայտնում է Business FM-ը՝ հղում անելով ամբաստանյալներից մեկի փաստաբան Ալեքսանդր Չերնովին։

Զախարի Քալաշովից բացի, ամբաստանյալների աթոռին է հայտնվել ևս 13 մարդ, այդ թվում նրա «աջ ձեռք» Անդրեյ Կոչույկովը (մականունը՝ Իտալացի), ինչպես նաև մի քանի թիկնապահներ և շինարարներ։ Նրանց մեղադրում են բռնության կիրառմամբ շորթման մեջ, որն իրականացվել է կազմակերպված խմբի կողմից։ Խոսքը 2 դրվագների մասին է։

Ամենաաղմկալին տեղի է ունեցել 2015 թվականի դեկտեմբերին, Ռոչդելի փողոցում։ Զինված անձիք սրճարանի համասեփականատեր Ժաննա Կիմից պահանջել էին 8 մլն ռուբլի՝ տարածքի ձևավորման աշխատանքների համար։ Կոնֆլիկտի պատճառով Իտալացին կրակել էր 2 մարդու։ Երկրորդ դրվագը կապված է գործարար Լյով Գարամովից 10 մլն ռուբլու շորթման հետ։ Գործով անցնող անձանցից ոչ ոք մեղքը չի ճանաչում։

Կողմերի բանավեճը նշանակված է 12:30-ին։