Search
Close this search box.

«ՀԺ». «Երկրապահում» ուտելու բա՞ն կա, գրող ուտենք. գեներալ Սեյրանը՝ Սամվել Ալեքսանյանի փողերն ուտելու մասին

«Հայկական ժամանակ». թերթը գրում է. «Մամուլի հրապարակումների համաձայն՝ վերջին շրջանում կտրուկ լարվել են «Երկրապահ» կամավորական միության ղեկավարության և ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հարաբերությունները:

Ըստ հրապարակումների՝ պատգամավորը գումարներ է տալիս կառույցին՝ անապահով զինվորականների ընտանիքներին տրամադրելու համար, իսկ ԵԿՄ ղեկավարությունն այն յուրացնում է: ՀԺ-ն գեներալից պարզաբանում է խնդրել սույն լուրերի վերաբերյալ:

«Դուք Սամվելից տենց բան լսե՞լ եք, անձամբ Սամվելն ասե՞լ է, թե՞ էլի մեկն ասել է: Սամվելը «Երկրապահի» անդամ է, մեր ընկերն է, էլի պրովոկացիա են անում: Ոնց որ ինձ ու Սամվելին էին կռվցնում, ասում էին՝ արաղի համար կռվել ենք: Ղզիկի նման բամբասանքներ են տարածում, որ խառնեն, կռվցնեն, ավել-պակաս խոսում են, թե ում է ձեռնտու էդ բաները, չեմ հասկանում: Մենք խնդում ենք իրանց ասածների վրա, բայց ամեն դեպքում վատ խոսակցությունը տպավորվում է»,- ասաց գեներալ, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը:

«ՀԺ»-ի դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ բարեգործության համար նրա տված փողեն եք «ուտում», Սարոյանն ասաց. «Երկրապահում» բան կա՞, որ ուտենք: Էդ քյասիբ-քյուսուբի ձեռից բան կարա՞ս վերցնես, որ ուտես: Էդ զոհվածի եղածը կուտվի՞, գրողը ուտեն, ո՞վ կարա ուտի»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Այս Բաժնից