Search
Close this search box.

«Արցախի դիմադրությունը իրավիճակ է փոխում». Քրիստինե Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ստեփանակերտ «հումանիտար բեռներ» ուղարկելով` պաշտոնական Բաքուն ընդունեց Արցախի նկատմամբ Ադրբեջանի պետության կողմից իրականացվող շրջափակման և Արցախում բնակվող 120,000 հայերի համար ստեղծած ճգնաժամի փաստը: Հիշեցնեմ՝ 9 ամիս շարունակ պաշտոնական Բաքուն պնդում էր, որ ճանապարհները բաց են և որևէ ճգնաժամ չկա։
Արցախի դիմադրությունը իրավիճակ է փոխում: Վստահ եմ, որ նաև Հայաստանի և ամբողջ հայ ժողովրդի ազատության և արժանապատիվ կյանքի համար պայքարող Արցախի արձագանքը կլինի համարժեք նաև այս դեպքում»: