Search
Close this search box.

Լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի դահուկներն արդեն Փհենչհանում են

Ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի մարզագույքի հարցը լուծվել է:

Այս մասին հայտնում է Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:

«Մեր մարզիկի գույքի խնդիրը լուծված է: Մեկ զույգ դահուկ և կոշիկ՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից, մեկ զույգ դահուկ՝ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի կողմից»,-ասված է Սարգսյանի խոսքում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայ լեռնադահուկորդը բարձրաձայնել էր, որ մնացել է առանց անհրաժեշտ մարզագույքի և Փհենչհանում գտնվելու ընթացքում չի մարզվել: