Search
Close this search box.

Օլիմպիական խաղերում նորովիրուսով վարակման ավելի քան 230 դեպք Է արձանագրվել

Հարավային Կորեայի ձմեռային Օլիմպիական խաղերում նորովիրուսով վարակման դեպքերի թիվն աճել Է մինչեւ 232: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 15-ին Փհենչհանում հայտնել են Օլիմպիական խաղերի կազմկոմիտեում: Նշվում Է, որ վերջերս հոսպիտալացվել Է ավելի քան 30 նոր հիվանդ:

Հիվանդացածների թվում մարզիկներ եւ արտասահմանյան պատվիրակությունների անդամներ չկան: Ավելի վաղ հաղորդվել Է նորովիրուսով 194 վարակվածների մասին, որի հիմնական նշաններն են սաստիկ փսխումը եւ փորլուծը:

Վարակման նոր դեպքերն արաձանագրվել են Փհենչհանում եւ Քանինում Խաղերն սպասարկող անձնակազմի տեղավորման կենտրոններում: Օլիմպիական խաղերի բացման նախաշեմին, որը կայացել Է փետրվարի 9-ին, վիրուսի ակտիվ տարածման հետեւանքով շուրջ 1,2 հազար պահապաններ հեռացվել են պարտականությունների կատարումից, նրանց ուղարկել են կարանտին: Նրանց փոխարինել են զինծառայողները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: