Search
Close this search box.

Սիրելի՛ երևանցիներ, վաղվանից մենք գալիս ենք հենց ձեր թաղամաս, ձեր փողոց ու ձեր բակ՝ ձեզ հետ զրուցելու, ձեր մտահոգությունները լսելու. Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վաղը՝ օգոստոսի 23-ին, մեկնարկելու ենք Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը։

Սիրելի՛ երևանցիներ, վաղվանից մենք գալիս ենք հենց ձեր թաղամաս, ձեր փողոց ու ձեր բակ՝ ձեզ հետ զրուցելու, ձեր մտահոգությունները լսելու, ներկայացնելու մեր ծրագիրն ու առաջարկների այն փաթեթը, որից դուք, վստահաբար, չեք հրաժարվի։

Մեր առաջին կանգառն Արաբկիր համայնքն է, կհանդիպենք 12:00-ից։

Քարոզարշավի մեկնարկը տրվելու է ժամը 10:00-ին՝ Բաղրամյան 6 հասցեում,միջոցառման մուտքն ազատ է։