Search
Close this search box.

«Ապրելու երկիր» -ը հրավիրում է բոլոր երևանցիներին, Երևանի ճակատագրով անհանգստացող, Երևանը սիրող բնակիչներին ու քաղաքի հյուրերին

Օգոստոսի 21-ին՝ ժամը 19:00-ին, «Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայացնելու է ապրելու Երևանի իր տեսլականը, այն է՝ ունենալ ապահով, առողջ, կանաչ, հարմար ու հոգատար մայրաքաղաք, որտեղ ապրելն ու վերադառնալը լինելու է բոլոր հայերի երազանքը։

Հրավիրում ենք բոլոր երևանցիներին, Երևանի ճակատագրով անհանգստացող, Երևանը սիրող բնակիչներին ու քաղաքի հյուրերին՝ ծանոթանալու կուսակցության՝ Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական ծրագրին։

Տեղում հնարավորություն կունենանք ուղղելու ձեր հարցերը, հայտնելու ձեր մտահոգություններն ու դիտարկուները և ստանալու համապատասխան սպառիչ պատասխաններ․
Հանդիպումը կկայանա օգոստոսի 21-ին,Ժամը՝ 19:00, Ամիրյան 2 հասցեում․