Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը Գորիսում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Գորիսում ծանոթացա Կառավարության ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով իրականացված և ընթացքում գտնվող աշխատանքներին:
«Ավանգարդ» 5-րդ թաղամասի ավելի քան 1 կմ ճանապարհը հիմնանորոգվել է: 2022 թ.-ին մեկնարկած սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 194 մլն դրամ է, որի 45% -ը հատկացվել է համայնքի բյուջեից, 55%-ը՝ ՀՀ պետբյուջեից:

Գալստյան փողոցի մի հատվածի, թիվ 60 բազմաբնակարան շենքի բակի, Մաշտոց փողոցի թիվ 146, 148, 150 բնակելի շենքերի բակերի ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքներն ընթացքի մեջ են:

Շարունակվում են նաեւ Հին Գորիսի պատմական միջավայրի վերականգնման աշխատանքները, որոնք իրականացվում են Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից:
Գորիսի պանթեոնում հարգանքի տուրք մատուցեցի հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին: