Search
Close this search box.

Արայիկ Հարությունյանը և ԱԽ քարտուղարը ներկայացուցչական չվերթով մեկնել են Կապան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ Կապանի օրվա առիթով ներկայացուցչական չվերթով Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է Կապան:

«Սյունիք» օդանավակայանում Արայիկ Հարությունյանին և Արմեն Գրիգորյանին դիմավորել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և պաշտոնատար այլ անձինք:

Բարձրաստիճան պաշտոնյաները շրջել են «Սյունիք» օդանավակայանում և ծանոթացել ստեղծված պայմաններին:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը և Անվտանգության խորհրդի քարտուղարը մասնակցում են Կապանի օրվա առիթով անցկացվող տոնական միջոցառումներին: