Search
Close this search box.

Հայտնի են Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 14 ուժերի քվեաթերթիկների համարները

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում տեղի ունեցավ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 14 ուժի համարների տրամադրման գործընթացը։
Ստորև ներկայացնում ենք կուսակցություններն ու դաշինքը՝ ըստ վիճակահանությամբ ստացած համարների հաջորդականության.

1.«Հանրային ձայն» կուսակցություն
2.«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
3.«Արդար Հայաստան» կուսակցություն
4.«Հաղթանակ» կուսակցություն
5.«Ուժը հայրենյաց» կուսակցություն
6.Հայաստանի եվրոպական կուսակցություն
7.«Ազգային առաջընթաց» կուսակցություն
8.«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն
9.«Հանրապետություն» կուսակցություն
10.«Միացյալ Հայաստան» կուսակցություն
11.«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
12.«Ժողովրդավարական համախմբումը» կուսակցություն
13.«Ապրելու երկիր» կուսակցություն
14.«Մայր Հայաստան» (կազմում՝ «Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունները) դաշինք

ԿԸՀ նիստի ընթացքում նաև քննարկվեց գովազդային վահանակներ տրամադրելու հարցը։ Երևանի ավագանու ընտրություններին ներկայացվել է 2879 գովազդային վահանակ, որից 2245-ը վերելակներում փակցնելու համար։
Հիշեցնենք՝ ընտրություններին մասնակցող ուժեիր գրանցումից հետո եռօրյա ժամկետում՝ մինչև օգոստոսի 21-ը, ընտրական ցուցակները կհրապարակվեն ԿԸՀ համացանցային կայքում՝ elections.am։

Կուսակցությունների, ինչպես նաև ավագանու անդամների թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագրերը ԿԸՀ են ներկայացվելու օգոստոսի 18-ից մինչև օգոստոսի 23-ը:
Օգոստոսի 23-ին կմեկնարկի քարոզարշավը, որը կավարտվի սեպտեմբերի 15-ին։
Նշենք, որ Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17–ին։