Search
Close this search box.

Հայաստանը կարող է հայտնվել պատժամիջոցների տակ. ԱՄՆ դեսպանատուն

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ-ն ծանուցել է Հայաստանի կառավարությանը Ռուսաստանի ռազմա-արդյունաբերական համալիրի ընկերությունների հետ «էական գործարքների» կնքման պարագայում հնարավոր պատժամիջոցների թիրախում հայտնվելու վտանգի մասին:
Այս մասին «Հայկական ժամանակ» թերթի հարցմանն ի պատասխան հայտնել են Երեւանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատնից:
«Եղել է ծանուցում այլ երկրների կառավարություններին եւ մասնավոր ընկերություններին, որ ցանկում ներառված ռուսական ընկերությունների հետ կնքված նշանակալի գործարքների դեպքում՝ հնարավոր է պատժամիջոցների կիրառում: Մենք նախապես չենք քննարկում մեր պատժամիջոցները: Մենք հայտարարում ենք այդ պատժամիջոցները, երբ այդպիսիք կան եւ եթե այդպիսիք կան»,-նշում են դեսպանատան մամուլի ծառայությունից ի պատասխան հարցմանն առ այն, թե հնարավո՞ր է արդյոք այդ պատժամիջոցների թիրախում հայտնվի Հայաստանը եւ արդյոք թեմայի վերաբերյալ քննարկումներ ընթանո՞ւմ են ՀՀ իշխանությունների հետ»: