Search
Close this search box.

Երբ է Լաչինի միջանցքի երթուղին չհամաձայնեցված փոխվել․ Ինչ է առաջարկել ՀՀ կառավարությունը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը չի պարզաբանում, թե Արցախի իշխանությունները երբ են պայմանավորվել Լաչինի միջանցքի երթուղին փոխելու մասին՝ առանց Երևանի հետ համաձայնեցնելու։

«Առաջարկում ենք Ձեր հարցումն ուղղել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին», – ասված է Sputnik Արմենիայի գրավոր հարցման պատասխանում:

Վերջին ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պայմանավորվել են Լաչինի միջանցքի երթուղին փոխելու մասին՝ առանց Հայաստանի ղեկավարության հետ համաձայնեցնելու:

Երթուղու փոփոխության մասին խոսվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետում, ըստ որի` կողմերի (Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան) համաձայնեցմամբ` առաջիկա երեք տարիների ընթացքում սահմանվելու է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովող Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման պլանը՝ այդ երթուղու պահպանության նպատակով ռուսական խաղաղապահ զորակազմի հետագա վերատեղակայմամբ:

Դրանից հետո երթուղին փոխվել է երկու անգամ՝ 2022 թվականի օգոստոսի վերջին և 2023 թվականի մարտի վերջին։