Search
Close this search box.

«Այս պահի դրությամբ որևէ դրական զարգացում չկա». ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ

«Այս պահի դրությամբ որևէ դրական զարգացում, ցավոք սրտի, չկա: Մենք շարունակելու ենք իրազեկել մեր գործընկերներին տեղում իրավիճակի զարգացման մասին և շարունակելու ենք աշխատանքներ տանել, որպեսզի ի վերջո Ադրբեջանը կյանքի կոչի այն պարտավորությունները, որոնք միջազգայնորեն ստանձնել է»,-Լաչինի միջանցքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:

«Այս օրերի ընթացքում արդեն իսկ տեսանք որոշ հայտարարություններ տարբեր գործընկերների կողմից, բայց, կարծում ենք, որ դա բավարար չէ, և անհրաժեշտ է, որ միասնական ճակատով միջազգային հանրությունը հանդես գա, և հստակ ոչ միայն ազդակներ ուղղի Ադրբեջանի իշխանություններին, այլև անհրաժեշտության դեպքում քայլեր ձեռնարկի, որոնք թույլ կտան ապահովել Լաչինի միջանցքով հումանիտար բեռի և ընդհանրապես մարդկանց, բեռների և մեքենաների անխափան անցումը»,-ասաց նա: