Search
Close this search box.

«Արցախահայությունը հաղթահարել է պատմական բոլոր դժվարությունները». թուրք լրագրող

Այն փաստը, որ արցախահայությունը դարեր շարունակ արյունով, քրտինքով ու արցունքներով պայքարել է իր պապերի հայրենիքը պահպանելու համար, ադրբեջանական շրջափակումն էլ ավելի անտանելի է դարձնում։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է թուրք լրագրող Ուզայ Բուլութը:

«Արցախահայությունը հաղթահարել է պատմական բոլոր դժվարությունները: Հուսով եմ, որ նրանք նույնպես կհաղթահարեն սա»,- հավելել է նա:

Հիշեցնենք` երկրորդ օրն է դեպի Արցախ հումանիտար բեռներ տեղափոխող մեքենաները անշարժ կանգնած են Կոռնիձորում: