Search
Close this search box.

Վրաց-հայկական սահմանն ID քարտով հատել հնարավոր չէ

Վրաց-հայկական սահմանը նույնականացման քարտով (ID) հատել հնարավոր չէ:

Հուլիսի 7-ից հայկական և վրացական մեդիաները, վկայակոչելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) հայտարարությունը, տեղեկություն էին տարածել, թե, իբր, հուլիսի 1-ից վրաց-հայկական սահմանը հնարավոր է հատել ID քարտերով:

«Ալիք Մեդիա»-ն տեղեկությունը ճշտելու նպատակով այցելեց վրաց-հայկական «Սադախլո-Բագրատաշեն» մաքսակետ, որտեղ թե՛ վրացական կողմի, թե՛ հայկական կողմի մաքսային ծառայողները հայտնեցին, որ այս պահին ID քարտերով հնարավոր չէ հատել սահմանը: