Search
Close this search box.

Բայրամովը պատասխանել է Զախարովայի՝ Լաչինի միջանցքը բացելու կոչին

«Անցած երկուսուկես տարվա ընթացքում Ադրբեջանը լսել է տասնյակ, հարյուրավոր, նույնիսկ հազարավոր տարբեր կոչեր»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Մարիա Զախարովայի հայտարարությունը՝ Լաչինի ճանապարհի վերաբերյալ:

«Իհարկե, կարևոր է վերլուծել այդ կոչերը. Եվ մենք դա անում ենք, տալիս ենք համարժեք պատասխաններ։ Ադրբեջանական պետությունն ունի իր տեսակետը միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան հարցեր լուծելու վերաբերյալ։ Մենք մեր քաղաքականությունը վարում ենք ոչ թե ինչ-որ մեկի կոչերով, այլ մեր ազգային շահերից ելնելով»,- ասել է Բայրամովը: