Search
Close this search box.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսին կայցելի Թուրքիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսին կայցելի իր երկիր: Էրդողանի խոսքը մեջբերում է CNN Turk-ը։

«Առաջիկա ամսվա ընթացքում տեղի կունենա պարոն Պուտինի այցը Թուրքիա, մենք կրկին կկարողանանք քննարկել ռազմագերիների դեմ առ դեմ փոխանակման թեման», – ասել է Էրդողանը ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսում:
Էրդողանն ավելացրել է, որ նրանք մտադիր են քննարկել նաև հացահատիկի գործարքի երկարաձգման հարցը:
Ավելի ուշ նա նշել էր, որ Պուտինի հետ անձնական հանդիպումը կարող է կայանալ «առաջիկա երկու ամիսներին»:

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ուկրաինայի և Կախովկայի ՀԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը
Զելենսկու այցը Ստամբուլ տեղի է ունեցել հուլիսի 7-ին։ Երկու պետությունների ղեկավարները քննարկել են Ուկրաինայում ռազմական հակամարտությունը, հացահատիկի գործարքը, Ռուսաստանի հետ ռազմագերիների փոխանակումը, ինչպես նաև ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցությունը:
Բանակցությունների արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ Ուկրաինան արժանի է ՆԱՏՕ-ի անդամ լինելու: