Search
Close this search box.

Բանակցությունները կարող են տևել մի քանի օր. ադրբեջանական լրատվականը նոր փուլի մասին է խոսում

Ադրբեջանի և Հայաստանի բարձրաստիճան դիվանագետները հունիսի 27-ին սկսում են խաղաղ բանակցությունների նոր փուլը, հայտնում է Turan ադրբեջանական լրատվական գործակալությունը։ Բանակցությունները, որոնք ի սկզբանե պետք է սկսվեին երկու շաբաթ առաջ, հետաձգվեցին «ժամանակացույցի հետ կապված խնդիրների» պատճառով, ըստ գործակալության աղբյուրների. «Այլ պատճառ չկար, քան ժամանակացույցի հարցերը»:

«Բանակցությունները կարող են տևել մի քանի օր՝ մինչև հինգշաբթի՝ հունիսի 29-ը»,- ասել է մեկ այլ աղբյուր։

Նշենք, որ այս շաբաթ Վաշինգտոնում տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: