Search
Close this search box.

«Այն, որ Փաշինյանն ընդունեց մեր հրավերը՝ կարևոր քայլ էր». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հունիսի 3-ին Անկարայում իր երդմնակալության օրը կարճ հանդիպում է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Էրդողանն այս մասին հայտնել է Ադրբեջանից վերադառնալիս։

«Այն, որ Փաշինյանը արձագանքեց մեր հրավերին (խմբ. Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը մասցնակցելու հրավերին), կարևոր քայլ էր, Փաշինյանը ընդունեց մեր հրավերը՝ հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ։ Ես շնորհակալություն հայտնեցի Փաշինյանին հրավերն ընդունելու համար»,- նշում է թուրքական Hürriyet-ը։