Search
Close this search box.

Գյումրիում պատերազմի մասնակցի ընտանիքն օգնության կարիք ունի

Ապագա զինվորներն ապրում են աննկարագրելի վատ պայմաններում
Գյումրու Ավզնոց թաղամասի Լալայան փողոցի 45-րդ տանն են ապրում Մկրտչյանների ընտանիքը։ Կառլենի եւ Խանումի երեք երեխաներն էլ ծնվել են այս տանը, տան սեփականատերը իրենք չեն։ Տանտերը, տեսնելով Մկրտչյանների սոցիալական վիճակը, այն ժամանակավոր հատկացրել է իրենց, տեղեկացնում է asparez.am-ը։

պատերազմի մասնակցի -1

պատերազմի մասնակցի -10
Արդեն 13-14 տարի է՝ ամուսիններն ու 3 անչափահաս, դպրոցական երեխաներն ապրում են այս տանը, որը չունի կոմունալ հարմարություններ։ Խոնավ, կիսավեր տան պայմանների պատճառով ընտանիքի անդամները ձեռք են բերել առողջական խնդիրներ։ Երեխաներից մեկը Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում է բուժում ստացել, հիվանդանոցից դուրս է գրվել այսօր, սակայն բուժումը դեռեւս չի ավարտվել։
Կառլեն Մկրտչյանը հիմնական աշխատանք չունի։ Պատմում է, որ երբեմն բանվորի գործ է անում, օրավարձ է ստանում, հազիվ օրվա հացի գումարնէ վաստակում։

պատերազմի մասնակցի -2
Ընտանիքին պետությունն ամեն ամիս հատկացնում է 35 հազար ՀՀ դրամ նպաստ, որը բավարար չէ նվազագույն ծախսերի համար։
«Երկու անգամ գնացի Ռուսաստան, որ գործ գտնեի, բայց խաբին, փող չտվին, էնտեղ ինֆարկտ ստացա, հազիվ ետ եկա»,-ասում է ընտանիքի հայրը եւ պատմում, որ 1990-ականներին, հայոց բանակում ծառայելիս, մասնակցել է արցախյան պատերազմին։
«Ծառայության ժամանակ ինձ տվեցին Վազգեն Սարգսյանի անվան կրծքանշան»,-պատմում է նա։
Կ․Մկրտչյանը պատմում է, որ աշխատանքի, բնակարանի խնդրանքով դիմել է տարբեր մարդկանց, սակայն ապադյուն, չեն օգնել, անգամ վիրավորել են։

պատերազմի մասնակցի -3պատերազմի մասնակցի -7
«Կսեն՝ ախպեր ջան, բոյի՞դ նայեմ, հագածի՞դ նայեմ, թե՞ խնդրանքիդ նայեմ։ Ի՞նչ է, ես պետք է պատռտած շորերով գա՞մ»,-ասում ու հարցնում է Կ․Մկրտչյանը։
Մոտ մեկ ամիս առաջ ընկնելու հետեւանքով կոտրվել է Կառլենի տիկնոջ՝ Խանումի Մկրտչյանի ոտքը, դժվարությամբ է շարժվում։
«Հիմա ոտքը գիպսի մեջ է, տեսնում եք, որ հազիվ է շարժվում, բացի դրանից կինս առողջական խնդիրներ ունի»,-ասում է Կ․Մկրտչյանը։

պատերազմի մասնակցի -9
Ընտանիքի խնդրանքը սեփական բնակարան, հիմնական աշխատանք, կայուն աշխատավարձ ունենալն է։
Ընտանիքին օգնելու դեպքում կարող եք զանգել՝ 077 560 441։
Անի Մկրտչյան