Search
Close this search box.

Էրդողանը պատրաստվում է նոր վիրահատության. ինչ են ասել բժիշկները

Հայտնի թուրք լրագրող Ջան Աթաքլըն այսօր առավոտյան Թվիթերում կատարել է հետևյալ գրառումը.
«Էրդողանը պատրաստվում է նոր վիրահատության: Բժիշկներն նրան ասել են, թե պետք է հնարավորինս շուտ վիրահատվել: Ինձ հայտնի դարձավ, որ վիրահատությունից հետո ինքը Էրդողանն է որոշելու՝ շարունակել մնալ իր պաշտոնում, թե ոչ:»

Այդ գրառումը արտատպել են մի շարք թուրք լրատվամիջոցներ: Ջան Աթաքլըն փորձառու և լավ տեղեկացված լրագրող է, հաճախակի հանդես է գալիս համարձակ հրապարակումներով: