Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես լավ լուր ունեմ. Մանե Թանդիլյան

«Վերջին օրերին և տարիներին մենք լավ լուրեր քիչ ենք ստանում, բայց ես լավ լուր ունեմ: Մեր սիրելի Երիտասարդության պալատը՝ «Կուկուռուզնիկը», վերդառնում է Երևան, ասել է թե՝ երևանացիներին վերադարձվում են իրենց լավագույն, նվիրական հուշերը, ոմանք այստեղ սիրահարվել են, որոշները ամուսնացել»,- նշեց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը:

Նրա խոսքերով՝ Երիտասարդության պալատը սիրել են շատ շատեր, որոշները չեն սիրել, բայց որևէ մեկին այս կառույցը անտարբեր չի թողել. «Ես ցավում եմ, որ չսիրողներից որոշները ունեցել են նաև իշխանություն և կայացրել են որոշումներ, որ չես կարող չափել, թե ինչքան պիտի չսիրես երևանցիներին և Երևանը, որպեսզի հայ մտքի, հայ ճարտարապետության այս փառահեղ կոթողը, երևանցիների աչքի առջև, վերացնես, կոտրես ողնաշարը երևանցիների»,- նշեց Մանե Թանդիլյանը՝ հավելելով, որ կարող են ուղել այդ սխալները:

Մանրամասը՝ տեսանյութում: