Search
Close this search box.

Շոկի մեջ եմ, ինչպես կարող է այդ տարիքի տղան դատարանին խորհուրդներ տա. Գայանե Հակոբյանի փաստաբան

Դատարանը երեկ արդարադատություն չէր իրականացնում: «Հրապարակ օրաթերթ»-ը զրուցել է փաստաբան Հովսեփ Սարգսյանի հետ:

«Դատավորը հապշտապ հայտարարեց կալանքի մասին և վերջ: Թե առաջին ատյանի դատարանի, և թե վերաքննիչ դատարանի վրա գործադիր իշխանությունները մատ են թափ տալիս, հասկացնելով, որ չեն հանդուրժելու…»։

– Ինչպե՞ս է իրեն զգում տիկին Գայանեն, այս կալանավորումից շա՞տ է նեղված:
– Տրամադրությունը շատ լավ է, չի ընկճվում, ինչպես բնորոշ է հերոսածին մորը: Վստահաբար կարող եմ ասել, որ ինչպես ժամանակին հասարակությունը սևերի և սպիտակների բաժանեցին, այնպես էլ հիմա զոհվածների ընտանիքներին են բևեռացնում: Պարզապես շոկի մեջ եմ, թե ինչպես կարող է այդ տարիքի տղան նման մոտեցում ունենա, և դեռ մի բան էլ խորհուրդներ տա, փիլիոսոփայորեն խոսի հանրային անվտանգության մասին….

– Ե՞րբ դատարանի վճիռը կբողոքարկեք:
– Դեռևս չենք ստացել որոշումը, ստանալուն պես, անպայման բողոքարկելու ենք:

Նշեմք, որ երեկ դատարանը 1 ամիս 15 ժամկետով կալանավորեց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին, Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առեւանգման գործով։

Հիշեցնենք` մայիսի 17-ին տեղեկություն տարածվեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Վերջինս հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որից հետո ՀՀ քննչական կոմիտե քրեական գործ է հարուցել մարդուն առևանգելու հոդվածով, կալանավորվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։