Search
Close this search box.

Հակառակորդը կրակել է մեր դիրքերի ուղղությամբ. ինչ իրավիճակ է Կախակն գյուղում

Քիչ առաջ Ադրբեջանի Զինված ուժերը կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի ուղղությամբ։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Կախակն գյուղի վարչական ղեկավար Աշոտ Վաթյանը:

«Այս պահին կրակոց չկա, հակառակորդը մեր դիրքերի ուղղությամբ կրակել է, բայց մերոնք ի պատասխան կարողացել են լռեցնել թշնամուն: Այս պահին գյուղում ամեն բան նորմալ է»,-ասաց մեր զրուցակիցը:

Նշենք, որ Կախակն գյուղը գտնվում է ադրբեջանական դիրքերից 1-2 կմ հեռավորության վրա։