Search
Close this search box.

Ադրբեջանցիները օրը մի քանի անգամ կեղծ տեղեկություններ են հաղորդում․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանցիները օրը մի քանի անգամ կեղծ տեղեկություններ են հաղորդում հրադադարի ռեժիմի խախտումների մասին։ Ընդ որում, հաղորդագրությունները վերաբերվում են և´ արցախյան, և´ հայաստանյան ճակատին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Չնայած այն հանգամանքին, որ Փաշինյանը Ալիևի ու Էրդողանի հետ հարաբերություններում վաղուց զրոյացված ինքնասիրությունն ու արժանապատվությունը գետնին տալու մաստեր կլաս էր ցուցադրում, վերջին 5-6 օրերին, ադրբեջանցիները օրը մի քանի անգամ, կեղծ տեղեկություններ են հաղորդում հրադադարի ռեժիմի խախտումների մասին:

Ընդ որում, ակնհայտորեն իրականությանը չհամապատասխանող հաղորդագրությունները վերաբերվում են և´ արցախյան, և´ հայաստանյան ճակատին:

Փաշինյանի դեմքին ժպտացողներն ու միաժամանակ թքողները շանտաժով ապահովագրում են իրենց` ՀՀ իշխանությանն իջեցրած պահանջների չկատարման կամ ուշացման պարագայում, դիմելու են ուժի կիրառմանը», – գրել է նա: