Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մտավորականները վախկոտ են, կուսակցությունները՝ անպտուղ վիճող․ տեղի ունեցավ Ազարիկ Գրիգորյանի գրքի շնորհանդեսը

Սուրեն Պարթևյան լեգենդար անհատը անհայտ է մնացել հանրության լայն շրջանակներին․ անգամ պրոֆեսիոնալ բանասերներից, դիպլոմավոր ժուռնալիստներից շատ քչերին է ծանոթ այս բացառիկ գրող-հրապարակախոսի անունը։
Ազարիկ Գրիգորյանի «Սուրեն Պարթևյան․ կյանքն ու ստեղծագործությունը» գիրքը առաջինն ու միակն է, որ ամբողջական ներկայացնում է Սուրեն Պարթևյանի կերպարը, փոթորկուն կյանքը, գրական ու հրապարակախոսական ժառանգությունը։
Հեղինակը ոչ միայն Պարթևյանական խարազանող գրչով, այլև սեփական խոհերով մերկացնում է ազգի մտավորականության կրավորական կեցվածքը, ազգային խնդիրների լուծոմը միայն դրսից ակնկալելու մտայնությունը, շատերի մորթապաշտությունը, մտավորական որոշ գործիչների վախկոտությունը, կուսակցությունների անպտուղ վեճերը։
Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարանում միայն 40 տարի հետո տեղի ունեցավ Ազարիկ Գրգորյանի «Սուրեն Պարթևյան․ կյանքն ու ստեղծագործությունը» գրքի շնորհանդեսը։
Մանրամասները՝ տեսանյութում․