Search
Close this search box.

Ինչ է հայտնել ТАСС-ին՝ Երևանում դիվանագիտական աղբյուրը

Հայաստանի ԱԳՆ-ն պարբերաբար մեկնաբանություններ է անում այլ երկրների ղեկավարների հայտարարությունների վերաբերյալ։ Այս մասին չորեքշաբթի ТАСС-ին հայտնել է Երևանում դիվանագիտական աղբյուրը՝ ուշադրություն հրավիրելով երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերի վրա, որ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը «չի կարող մեկնաբանել» իր հայտարարությունները։

Դիվանագիտական աղբյուրը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանի ԱԳՆ-ն «պարբերաբար մեկնաբանում է այլ երկրների ղեկավարների հայտարարությունները»։ «Գուցե Փաշինյանի գլխին ուղղակի սարքել են»,- ասել է աղբյուրը։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարություն – ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի հարցին, ասել էր․ «Չգիտեմ՝ ՌԴ ԱԳՆ որ ներկայացուցիչն է նման հայտարարություն արել, բայց ՌԴ-ի ԱԳՆ ներկայացուցիչն իր զրուցակիցը լինել չի կարող, նախագահն է իմ զրուցակիցը և վարչապետը, նույնիսկ ՌԴ-ի նման հարգելի և բարեկամ պետության ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, ինքն իմ ասածը պետք է ականջին օղ անի պարզապես»։

Արփինե Դավոյանը հայերեն թարգամանած ընթերցել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանությունն այն հայտարարության վերաբերյալ, թե ՀԱՊԿ-ն հեռացել կամ հեռանում է Հայաստանից:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր. «Ռուսաստանը ՀԱՊԿ-ի գործունեությունը համարում է շատ արդյունավետ և այդ առումով իրեն լավ դրսևորած։ Սակայն յուրաքանչյուր երկիր ունի կառույցի գործունեությունը գնահատելու իր իրավունքներն ու հնարավորությունները»: