Search
Close this search box.

«Արագաչափերի տուգանքների փողերը մի քանու հոգու ջեբն են մտնում, փոխանակ դրանցով մեր բանակի համար զենքեր գնեն». Ոսկան Սարգսյան

Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ես հայ բոլոր զինծառայողներին անփորձանք ծառայություն եմ մաղթում: Դուք երբևէ լսե՞լ եք, որ մի բարձրաստիճան պաշտոնյայի կամ օլիգարխի զավակ ծառայի առաջնագծում, Աստված ոչ անի՝ վիրավորվի կամ զոհվի: Քանի դեռ առաջնագծում միայն աղքատների որդիներն են ծառայում, բանակից գողանալու են, դիրքերն ամուր չեն կառուցվելու, բանակը Տ-90 տանկեր, ռազմական նոր ինքնաթիռներ չի ստանալու: Ամեն օր Հայաստանի ճանապարհներին նոր արագաչափեր են տեղադրում, որոնց տուգանքների փողերը մի քանու հոգու ջեբն են մտնում, փոխանակ դրանցով մեր բանակի համար զենքեր գնեն: Ասում են՝ թե ուրիշի վիշտ չի լինում, սակայն միշտ ցավը ցավի տիրոջն է առավել տանջում: