Search
Close this search box.

Արծվաշենը նույնպես մտնում է ՀՀ 29 800 քառակուսի կմ-ի մեջ. Փաշինյան

Ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86 600 քառ․ կմ-ով, դրա մեջ ներառվում են նաև, այսպես կոչված, ադրբեջանական անկլավները։ Լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ վստահեցնելով, որ Արծվաշենը մտնում է ՀՀ 29 800 քառ․ կմ մեջ։

«Մենք էլի ասում ենք՝ սա քաղաքական դիրքորոշում է, սակայն հարցի իրավական պահը դեռ պետք է դիտարկել»,- ընդգծեց նա։
Ըստ Փաշինյանի՝ անկլավների հետ կապված տարբերակները մի քանիսն են։ Դրանցից մեկն, օրինակ, եթե համաձայնություն ձեռք բերվի, ապա գծված գծի երկու կողմում գտնվող տարածքները մնում են այն կողմի վերահսկողության ներքո, որում եղել են՝ տարածքների համաչափության կամ նույնականացման ձևով։

«Տարընթերցումների առիթ չտալու համար անհրաժեշտ է չափել, թե ինչքան է Արծվաշենի տարածքը և, ըստ այդմ, անել ամեն ինչ հավասարության սկզբունքի հիման վրա։ Կամ մյուս տաբերակով՝ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, համապատասխանաբար, Արծվաշենը վերադառնա ՀՀ ինքնիշխանության ներքո, մյուս տարածքները վերադարձվեն Ադրբեջանին, որոնք, իհարկե, դե յուրե կհիմնավորվեն»,- նկատեց ՀՀ վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ Հայաստանի՝ 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։