Search
Close this search box.

Հասունացել է Հրանուշ Հակոբյանին հրաժեշտ տալու պահը

2018թ-ի ապրիլից հետո,  անցնելով խորհրդարանական կառավարման համակարգի գործարկմանը, փոփոխություններ տեղի կունենան նաև կառավարության կազմում :

Politik.am-ի տեղեկությունների համաձայն,  կառավարության հնաբնակ նախարարներից՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը 10 տարվա պաշտոնավարումից հետո հրաժեշտ կտա իր աշխատանքին:

Բացի այն, որ նոր կառավարման համակարգ ներդնելով՝ իշխանությունը փորձում է թարմություն մտցնել իր աշխատելաոճում, նաև հարկ է նշել, որ Հրանուշ Հակոբյանին պաշտոնից ազատելը արդարացված է այնքանով, որ վերջինս չի տիրապետում օտար լեզուների և պաշտոնավորման 10 տարիների ընթացքում, որևէ օգուտ չի տվել Հայաստանին և կարծես թե  հասունացել է պահը ազատվել ևս մեկ նախարարից: