Search
Close this search box.

Ինչպես է անցել գիշերն առաջնագծում. ՊՆ-ից տեղեկացնում են

Գիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել, «Ազատությանը» փոխանցել է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Թորոսյանը՝ նշելով՝ իրադրությունն 08։30-ի դրությամբ առաջնագծում հարաբերականորեն կայուն է։

Երեկ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ադրբեջանական կողմը կրակել է Սոթքի դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Հայաստանի ՊՆ զինծառայող Էդգար Սուլեյմանյանը, ով մինչև հոսպիտալ տեղափոխվելը զոհվել է։ Նախարարությունը նաև տեղեկացրեց, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է նաև բուժակը։

Թորոսյանն այսօր ասաց, որ բուժակի վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում: