Search
Close this search box.

Թուրքիայում մեկնարկել են նախագահական և խորհրդարանական ընտրությունները

Թուրքիայի 81 շրջաններում այսօր բացվել են նախագահական և խորհրդարանական ընտրությունների ընտրատեղամասերը։ Ընտրելու իրավունք ունի Թուրքիայի 64 միլիոն քաղաքացի։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Թուրքիայի խոշոր քաղաքներում զգալիորեն ուժեղացվել են անվտանգության միջոցները, որպեսզի ընտրողները կարողանան ապահով կերպով օգտվել իրենց ընտրական իրավունքից։

Թուրքիայի նախագահական ընտրություններին մասնակցում է երեք թեկնածու՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ընդդիմադիր թեկնածու, Ժողովրդահանրապետական կուսակցության լիդեր Քեմալ Քըլըչդարօղլուն և ATA դաշինքի թեկնածու Սինան Օգանը։ Սպասվում է, որ պետական ամենաբարձր պաշտոնի համար հիմնական պայքարը ծավալվելու է Էրդողանի և Քըլըչդարօղլուի միջև։

Հաղթելու համար պետք է հավաքել 50 տոկոսից ավելի ձայն, տեղի քաղաքագետները չեն բացառում Թուրքիայում նախագահական ընտրությունների երկու փուլով անցկացումը։ Այս դեպքում երկրորդ փուլը կկայանա մայիսի 28-ին։ Ձայների պարզ մեծամասնություն ստացած թեկնածուն հաղթող կճանաչվի։

Նախագահական ընտրություններին զուգահեռ կան նաև խորհրդարանական ընտրություններ։ Դրանցում ներգրավված են 36 կուսակցություններ, որոնցից մի քանիսը դաշինքներ են կազմել՝ խորհրդարանում ավելի շատ տեղեր ստանալու հնարավորությունները մեծացնելու համար: