Search
Close this search box.

Երևանի բյուջեից 300․000 դոլարի վատնում․ Մեսրոպ Առաքելյանը հրավիրում է երևանցիների ուշադրությունը

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

Երևանի քաղաքապետարանի կողմից ավտոբուսների ձեռքբերման հնարավոր չարաշահման մասով իրավապահ մարմինների անգործությունը նորանոր «հաջողություններ» է գրանցել։

2022թ․ հունիսին անցկացվել է մրցույթ 15 չինական տրոլեյբուս ձեռքբերելու համար, մեկ տրոլեյբուսի գինը 138.560.000 դրամ՝ 337.000 դոլար։

Եվ ահա, 2023թ․ ապրիլին ընթացքի մեջ է նոր մրցույթ ևս 15 չինական տրոլեյբուս ձեռքբերելու համար նույն 138.560.000 դրամ գնով, որը սակայն կազմում է արդեն 358.000 դոլար՝ 21.000 դոլարով ավելի։

Արդյունքում քաղաքապետարանը նախատեսում է 21.000 դոլարով թանկ տրոլեյբուսներ գնել, որն առերևույթ առաջացնում է բյուջետային միջոցների ավելի քան 300.000 դոլարի վատնում։

Իհարկե, չեմ հրավիրում իրավապահ մարմինների ուշադրությունը, բայց երևանցիների ուշադրությունը իր արդյունքը շուտով տալու է։
#ԱպրելուԵրկիր
#ԱպրելուԵրևան